Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ-ի խորհուրդը ձվի տեսքով կենտրոնակայան է ստացել Բրյուսելում

ԵՄ-ի խորհուրդը ձվի տեսքով կենտրոնակայան է ստացել Բրյուսելում
09.12.2016 | 10:51

Բրյուսելում ներկայացրել են ԵՄ խորհրդի կենտրոնակայանի՝ ձվի տեսքով նոր շենքը: Եվրամիության քաղաքական վերնախավի մտահղացման համաձայն՝ շենքն ուրախության խորհրդանիշ է: Libre Belgique թերթի էլեկտրոնային տարբերակի տվյալներով՝ շենքի կառուցումը 321 միլիոն եվրո է նստել ԵՄ-ի բյուջեի վրա:

Europa building-ի կառավարիչ Ստեֆան Մանիետի խոսքով՝ ԵՄ-ի խորհրդի նոր կենտրոնակայանը միության երկրների նախարարների՝ իր առաջին նիստը կընդունի 2017-ի հունվարին, ԵՄ-ի առաջին գագաթնաժողովը կկայանա մարտին:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ