Ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման ֆոնին ԵՄ-ն կոչ է անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների շուրջ՝ Համբուրգում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների նիստին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նա նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել եվրոպական տարածքում հակամարտությունների լուծմանը գոյություն ունեցող ձևաչափերով: «Մենք դեռ հույս ունենք, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասել է Մոգերինին: