Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Շտայնմայերն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը

Շտայնմայերն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը
09.12.2016 | 10:56

Trend-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Համբուրգում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների 23-րդ նիստի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել Գերմանիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ և քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը։


Մամեդյարովը մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի մասին։ Քննարկվել են նաև այլ հարցեր։

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ