Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման վերացրել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները

Օբաման վերացրել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները
10.12.2016 | 00:11

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ԱՄՆ դաշնակիցներին զենք մատակարարելու սահմանափակումները:

Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում Օբաման ընդգծում է, որ զենքի մատակարարումները կօգնեն ահաբեկչության դեմ ԱՄՆ պայքարին: Որպեսզի փաստաթուղթը կյանքի կոչվի, պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ