Հայաստանը միացել է Բելառուսի և Ռուսաստանի միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000-ի փետրվարի 11-ի համաձայնագրին: Առանձին արձանագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել համաձայնագրում:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագիրը «կնպաստի խմբի մասնակիցների, այդ թվում` ՀՀ-ի արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործմանը, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ պաշտպանական ներուժի ամրապնդմանը»:
«Փաստաթղթերը նաև ՀՀ համար իրավական հիմք և պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրման և առավել արդյունավետ օգտագործմանը մասնակցելու, Կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակ ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում: