Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ավստրիայի նախագահությամբ ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը կլինի հակամարտությունների լարվածության նվազեցումը

Ավստրիայի նախագահությամբ ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը կլինի հակամարտությունների լարվածության նվազեցումը
11.12.2016 | 11:09

Հաջորդ տարեսկզբից ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնող Ավստրիան հայտարարում է, թե հակամարտությունների կարգավորումն իր առաջնահերթություններից մեկն է լինելու՝ Թվիթերում գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ ապագա նախագահ Սեբաստիան Կուրցը:


«Անհամբեր սպասում եմ 2017-ին Ավստրիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում: Մենք կկենտրոնանանք հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու, ծայրահեղականության դեմ պայքարի և վստահություն կառուցելու վրա»,- գրել է Կուրցը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ