Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայում գործարարների ձերբակալման որոշում է կայացվել

Թուրքիայում գործարարների ձերբակալման որոշում է կայացվել
11.12.2016 | 11:10

Թուրքիայի իշխանությունները 55 մարդու, այդ թվում` տասնյակ գործարարների ձերբակալման որոշում են կայացրել Ֆեթուլլահ Գյուլենին ֆինանսավորելու կասկածանքով: Իշխանությունները պնդում են, թե Ամերիկայում բնակվող հոգևորականը նաև այդ գումարներն է օգտագործել հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:

Կասկածյալներից մի քանիսն արդեն ճաղերի հետևում են, մյուսներին բերման ենթարկելու համար իրավապահները շարունակում են գործողությունները, հաղորդում են թուրքական աղբյուրները: Գյուլենին աջակցելու մեղադրանքով Թուրքիայում արդեն 36 հազար մարդ է ազատազրկվել, 100 հազար մարդ էլ ազատվել է աշխատանքից:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ