Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։ Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։ Հատուկ պատրաստված ինքնատիպ 33 տաղավար-տնակներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։
Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը կգործի մինչև 2017-ի հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13։00-ից մինչ 22։00-ն: