ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը մեկնաբանել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հայտարարությունը՝ հաղորդում է CBS հեռուստաալիքը: «Դրանք նույն մարդիկ են, որ ասում էին՝ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի: Ընտրությունները վաղուց ավարտվել են ընտրիչների պատմության մեջ ամենահամոզիչ հաղթանակով: Ժամանակն է առաջ շարժվել և ԱՄՆ-ը նորից հզոր դարձնել»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿՀՎ-ն ենթադրում է, թե Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին, որ Դոնալդ Թրամփին օգնի հաղթել: