Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո հայտարարել է, որ կառավարությունը կառաջարկի երկարացնել արտակարգ դրությունը մինչ 2017-ի հուլիսի 15-ը։ Ենթադրաբար երկարաձգման որոշումը հավանության կարժանացվի դեկտեմբերի 13-ին։
Արտակարգ դրությունը երկրում սահմանվել է անցած տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչություններից հետո՝ հայտնում է Reuters-ը։ Հուլիսին Ֆրանսիայի Ազգային ժողովը երկարացրել էր արտակարգ դրությունը կես տարով ահաբեկչական սպառնալիքի պատճառով։