Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դոնալդ Թրամփը փակել է Սաուդյան Արաբիայի հետ կապված ընկերությունները

Դոնալդ Թրամփը փակել է Սաուդյան Արաբիայի հետ կապված ընկերությունները
11.12.2016 | 11:37

Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փակել է իրեն պատկանող չորս ընկերությունները, որոնք կապված են Սաուդյան Արաբիայի հետ։ Դա անհրաժեշտ է եղել Թրամփին, որ Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո խուսափի շահերի պոտենցիալ կոնֆլիկտից։


Trump Organization ընկերության ներկայացուցիչ Ալան Գարտենը հայտարարել է, որ այն ձեռնարկությունները, որոնց տիրում է ընտրված նախագահը, ներկայումս որևէ համաձայնագիր չունի Սաուդյան Արաբիայի հետ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Դոնալդ Թրամփը փակել է 9 սեփական ընկերություն։

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ