France Presse-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դիմել է Հալեպում գործող սիրիական զինված ընդդիմությանը՝ կոչ անելով ձեռնարկել խաղաղության հաստատման ուղղությամբ առաջին քայլը։
Փարիզում Սիրիայի նախարարական հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Ջոն Քերին ընդգծել է, որ Հալեպում իրավիճակի կարգավորումը չի հանգեցնի սիրիական հակամարտության կարգավորմանը, քանի որ այն չի կարող լուծվել զինված եղանակով։ Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մտքերը կփոխանցի Սիրիայի վերաբերյալ փարիզյան հանդիպման մասնակիցներին։