Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պայթյուններ Ստամբուլի մարզադաշտի մոտ, կան զոհեր

Պայթյուններ Ստամբուլի մարզադաշտի մոտ, կան զոհեր
11.12.2016 | 19:25

Ստամբուլում ֆուտբոլային մարզադաշտի մոտ երկու պայթյունների հետևանքով առնվազն 29 մարդ զոհվել է, 166-ը` վիրավորվել։ Զոհվածներից 27-ը ոստիկաններ էին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն նշել է, որ պայթյուններից մեկն իրականացվել է ականապատված մեքենայով, որը որպես թիրախ է ընտրել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Վոդաֆոն Արենա» մարզադաշտի մոտ կանգնած ոստիկանական ավտոբուսը։ Մյուս պայթյունն իրականացվել է մոտակայքում գտնվող այգում՝ առաջինից 45 վայրկյան հետո։


Պայթյունները տեղի են ունեցել «Բեշիկթաշ» և «Բուրսասպոր» թիմերի հանդիպումից մոտ երկու ժամ հետո։ Պայթյունների կապակցությամբ 10 մարդ է ձերբակալվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը «ահաբեկչական գործողություն է» և խոստացել է ոչնչացնել բոլոր ահաբեկչական խմբավորումներին և ահաբեկիչներին։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ