Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայի անկումը

Թուրքիայի անկումը
11.12.2016 | 19:36

The American Interest հանդեսում հրապարակվել է Էրիկ Բրաունի վերլուծությունը Թուրքիայի վերաբերյալ: Հոդվածը վերնագրված է «Թուրքիայի անկումը»:
Արևմուտքում քաղաքականություն մշակողները պետք է համակերպվեն այն փաստի հետ, որ Թուրքիայի Հանրապետությունն այլևս այնպիսին չէ, ինչպիսին գիտենք: Թուրքիայի Հանրապետությունը, ինչպիսին գիտեինք վերջին կես դարում, երբ ավտորիտարիզմից անցում կատարվեց կաղացող, սակայն դեմոկրատական բազմակուսակցական համակարգ, չկա այլևս:


Դեռ տարիներ առաջ պարզ էր, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության վերելքը կապված է թուրքական հասարակությունում սեյսմիկ փոփոխությունների հետ և պարզապես անցումային փուլ չէ: Արևմուտքում քաղաքականություն մշակողները դեռ չեն ցանկանում տեսնել իրականությունը, որովհետև ցավալի է ընդունել և դեմ է խոր արմատացած մտայնությանը, որ արդիականացման գործընթացը չի կարող հետընթաց ունենալ: Այժմ խնդիրն այն չէ, թե ով է կառավարում Թուրքիան, խոսքը երկրի գոյության մասին է, որ կամ վերադառնալու է նախադեմոկրատական փուլ, որտեղ ներկայացված կլինեն միայն եվրասիական ուղու կողմնակիցները և իսլամիստները, կամ էլ գնալու է այլ ուղիով, որը դեռ պարզ չէ: Այս տարվա հուլիսին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ԱԶԿ-ի կողմից տարիներ առաջ սկսված գործընթացը, որի նպատակն է վերաձևել երկրի քաղաքական հիմքերը, արագացել է: Նախագահի իշխանությունը զսպող ինստիտուցիոնալ և իրավական նորմերը կանոնավոր չեզոքացվել են: Մեծ արագությամբ տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին և դուրս մղվեցին իրավական համակարգից, մեդիայից, կրթական համակարգից, ռազմական ոլորտից, որի նպատակն է այս ինստիտուտները ենթարկել կուսակցությանը: Այժմ էլ սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջոցով ամրագրվում են Էրդողանի լծակները:


Էրդողանը համարում է, որ գերազանցում է Աթաթուրքին՝ նոր Թուրքիայի հիմնադրին: Ի տարբերություն Աթաթուրքի, նա պետություն ստեղծող չէ, նա սոցիալական շարժում ստեղծող է: ԱԶԿ-ն ցանկանում է մենաշնորհել իշխանությունը և հենվում է կրոնական ազգայնականության վրա: ԱԶԿ-ի քաղաքականությունը երկիրը խոցելի է դարձրել պառակտվածության և արտաքին միջամտության հանդիման: ԱԶԿ-ն ներքին անվտանգությունը կենտրոնացրել է լրագրողներին ու ուսուցիչներին ճնշելու, քան երկրի ներսում Իսլամական պետության և այլ ջիհադական խմբերի համակիրների վրա:
Թուրքական հասարակության համար լուրջ խնդիր է երեք երկրներում քրդաբնակ տարածքներին սահմանակից լինելը: Չնայած քրդերը քաղաքական առումով մասնատված են, սակայն մեծ թիվ են կազմում: Դա հսկայական ճնշում է գործադրում պետական կարգի վրա: Անկարան պետք է խնդրին դաշնային լուծում տա, որ պահպանի հանրապետությունը: Հեռուն նայող թուրքերը դիտարկում են Սիրիայի քրդական կազմավորման հետ կոնդոմինիումի հնարավորությունը: Սակայն հակաքրդական դիրքորոշումը քաղաքական առումով ձեռնտու է ԱԶԿ ղեկավարությանը, և Էրդողանը նախընտրել է պատերազմը: Քանի որ քրդական աշխատավորական կուսակցությունը վերածվել է քաղաքական շարժման, ապստամբությունն ավելի ամորֆ է դարձել, իսկ ահաբեկչության դեմ պայքարելը՝ ավելի բարդ:


Էրդողանի իշխանական ձգտումներն ազգային անվտանգությունը ռիսկի տակ են դնում: Առիթից օգտվում է ԻԼԻՊ-ը՝ իրավիճակն օգտագործելով իր նպատակների համար: Թուրքիայի համար ավելի մեծ սպառնալիք կարող է լինել, եթե ՔԱԿ որոշ խմբավորումներ համագործակցեն Թուրքիայի մրցակիցների՝ Իրանի կամ Ռուսաստանի հետ: Էրդողանն անկայուն օպորտունիստ է: Երբ նրա հավակնությունները բախվում են պատին, ինքնապահպանման բնազդը ստիպում է փոխել քաղաքական կուրսը:


ԱՄՆ դիվանագիտական օրակարգում պետք է լինի Թուրքիայի ներսում ազատ ինստիտուտների կողմից խաղաղության ամրապնդման ծրագիրը: ԱՄՆ կառավարությունը դեռ ազդեցություն ունի թուրքերի և քրդերի մեծ զանգվածների մոտ և պետք է օգտագործի այդ հանգամանքը: Դա կարող է տարիներ տևել, սակայն կարևորագույն նշանակություն ունի Թուրքիայում հանրապետական կառավարումը և Մերձավոր Արևելքում կարգը վերականգնելու առումով:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ