ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սորոնբայ Ժենբեկովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափանցիկությունը ՀԱՊԿ և ԵԱՏՄ պետություններում: ԱԺ փոխխոսնակը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցված, փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում և շնորհավորել հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ հնարավորությունները: