ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը դեկտեմբերի 11-ին Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ։ Կողմերը քննարկել են Մոսուլի ազատագրման հետագա քայլերը։
Իրաքի զորքերը կարողացել են հետ վերցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի 25 տոկոսը։