Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պահպանողականները հաղթում են Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններում

Պահպանողականները հաղթում են Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններում
13.12.2016 | 12:06

Մակեդոնիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ВМРО - ДПМНЕ կուսակցությունը ձայների աննշան տարբերությամբ հաղթանակ է տանում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության նկատմամբ:


Պետական ընտրական հանձնաժողովի կայքի հրապարակած տվյալների համաձայն, պահպանողական ВМРО - ДПМНЕ-ի օգտին քվեարկել է ընտրողների 37,96 տոկոսը, սոցիալ-դեմոկրատներին ձայն է տվել ընտրողների 36,65 տոկոսը: Երկու հիմնական կուսակցությունների արձանագրած նման արդյունքները նշանակում են, որ ուժերից ոչ մեկին չի հաջողվելու մեծամասնություն կազմել խորհրդարանում և նրանք ստիպված են լինելու դաշինք կազմել էթնիկ ալբանացիների շահերը ներկայացնող կուսակցություններից որևէ մեկի հետ:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ