Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հնարավոր է համանախագահների հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հնարավոր է համանախագահների հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
14.12.2016 | 18:29

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Անդրադառնալով Համբուրգի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը` ՌԴ դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախարարական հայտարարությունը բովանդակալից է և հեռուն գնացող, արտացոլում է բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքները:

Լուկաշևիչի խոսքերով, հայտարարությունում ոչինչ չկա, որը քննարկված չլիներ ավելի վաղ՝ քաղաքական գործընթացների շրջանակներում: Անցած շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն էին տարածել հիշեցնելով, որ «կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը ԼՂ-ին միացնող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություն»:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ