ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք չենք նախատեսում հրատապ այց կատարել տարածաշրջան»։ Նա նշել է, որ ֆրանսիացի նոր համանախագահը վերջերս է այցելել տարածաշրջան, բանակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։
«Եթե դա որևէ օգուտ կբերի, մենք պատրաստ ենք ցանկացած պահի այցելել տարածաշրջան»,- ասել է ՈՒոռլիքը։