Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և շնորհավորել է Հալեպում զինյալների դեմ հաղթանակը՝ նշելով, որ դա Իրանի համար հաղթանակ է ԱՄՆ-ի նկատմամբ:
«Հալեպի հաղթանակը Սիրիայի ժողովրդի հաղթանակն էր ահաբեկիչների և նրանց սատարողների դեմ»,- ասել է Ռոհանին՝ ընդգծելով, որ Իրանը շարունակելու է աջակցել Ասադին ընդդիմադիրների դեմ պայքարում: