Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նեթանյահուն Աստանայում է

Նեթանյահուն Աստանայում է
15.12.2016 | 17:06

Ավարտելով իր պաշտոնական այցը Բաքու՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Ղազախստան։ Աստանայում Նեթանյահուն հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները, տնտեսական, բժշկական և առևտրի ոլորտներում, երկկողմ ներդրումների, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: Կողմերը նաև պայմանագրեր են ստորագրել վիզայի ազատականացման, ավիացիոն հաղորդակցության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ