Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը չի անդրադառնա միջուկային համաձայնագրի վրա

Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը չի անդրադառնա միջուկային համաձայնագրի վրա
15.12.2016 | 17:10

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումը չի ազդի միջուկային համաձայնագրի վրա։ ԱՄՆ-ը նախկինի պես հակված է համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուն՝ ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ։

«Իրանի դեմ պատժամիջոցների օրենքի երկարաձգումը որևէ կերպ չի ազդի երկրի դեմ պատժամիջոցային ռեժիմի թուլացման վրա և չի խոչընդոտի կոմերցիոն ընկերություններին գործարքներ իրականացնել իրանական կողմի հետ»,-հտակեցրել է Ջոն Քերին։ Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը նախկինի պես կունենա անհրաժեշտ լիազորությունները՝ պատժամիջոցները հետագայում չեղարկելու համար, եթե Իրանը կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորվածությունները։

«Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների կարևոր ռազմավարական նպատակը»,- ասվում է Քերիի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ը 10 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը։

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ