Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայի հարցը կքննարկեն դեկտեմբերի 27-ին

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայի հարցը կքննարկեն դեկտեմբերի 27-ին
15.12.2016 | 17:10

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցելու են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ։

Չավուշօղլուն մանրամասնել է, որ եռակողմ հանդիպումն անցկացվելու է Մոսկվայում, ուշադրության կենտրոնում լինելու է Սիրիայի ողջ տարածքում հրադադարի հաստատման հարցը։ Նա ընդգծել է, որ քաղաքական, այլ ոչ թե ռազմական քայլերը պետք է հանգեցնեն դրան։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ