Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լիոնել Մեսսին ամուսնանում է իր մանկության ընկերուհու հետ

Լիոնել Մեսսին ամուսնանում է իր մանկության ընկերուհու հետ
16.12.2016 | 11:41

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին ամուսնանում է մոդել Անտոնելա Ռոկուցոյի հետ՝ հաղորդում է The Daily Mirror-ը։

Հարսանիքը 2017-ի ամռանն է, արգենտինական Ռոսարիո քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել են նրանք. Մեսսին և Ռոկուցոն ծանոթ են մանկության տարիներից, սկսել են հանդիպել 2008-ից և երկու որդի ունեն։

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ