Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինը և Աբեն քննարկել են Հարավային Կուրիլներում համագործակցության պարամետրերը

Պուտինը և Աբեն քննարկել են Հարավային Կուրիլներում համագործակցության պարամետրերը
16.12.2016 | 11:42

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 15- ին Նագատոյում առանձնազրույցում մշակել են Հարավկուրիլյան չորս կղզիներում ռուս-ճապոնական համատեղ տնտեսական գործունեության շուրջ կոնսուլտացիաներ սկսելու փաստաթղթի պարամետրերը: Հայտարարությունը հրապարակվելու է դեկտեմբերի 16-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը: Նրա խոսքով՝ աշխատանքը սկսելու հնարավորությունը նախագահները քննարկել էին նախորդ հանդիպումներում, նոյեմբերին Լիմայում կայացած հանդիպումից հետո նրանք երկու երկրների փորձագետներին հանձնարարել էին պատրաստել համատեղ հայտարարություն:

«Փորձագետները մի քանի շաբաթ աշխատում էին տեքստի վրա, բայց այդպես էլ չկարողացան մշակել այնպիսի տեքստ, որը կբավարարեր երկու կողմերին, ուստի հարկ եղավ, որ դրանով զբաղվեն ղեկավարները, որոնք, հավանաբար, 40 րոպե ծախսեցին, որ վերջապես համաձայնեցնեն տեքստը»,- ասել է ՈՒշակովը: «Նախագահները հանձնարարում են երկու երկրների փորձագետներին՝ հանգամանալի կոնսուլտացիաներ սկսել Հարավկուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեության պայմանների, ձևերի ու բնագավառների համաձայնեցման շուրջ»,- պարզաբանել է ՈՒշակովը՝ ճշտելով, որ խոսքը վերաբերում է Հարավային Կուրիլների բոլոր չորս կղզիներին: Նրա խոսքով՝ փաստաթղթում նշված բնագավառների թվում են՝ ձկնորսությունը, զբոսաշրջությունը, բժշկությունը, բնապահպանությունը և այլն:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ