Բաքվում անցկացվող տնտեսական համագործակցության հարցերով ռուս- ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են ներդրումային համագործակցությունը։
Ըստ նրա՝ Ռուսաստանում ադրբեջանական ներդրումների ծավալը 1 միլիարդ դոլար է, իսկ Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը՝ 3 միլիարդ դոլար։