Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Վրաստանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին
16.12.2016 | 22:04

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը։ Ըստ վրացական ռազմական գերատեսչության, հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևորությունը։

«Մեզ համար մեծ նշանակություն ունի, որ Վրաստանը, ի դեմս Ադրբեջանի, ունի հուսալի հարևան։ Մեր ժողովուրդների բազմադարյա, բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում կայունության ամրապնդման հիմք են։ Բացի այդ, հաճույքով ցանկանում եմ նշել պաշտպանության ոլորտում հարաբերությունների ակտիվ դինամիկան, որը դրսևորվում է երկկողմ և եռակողմ ձևաչափով համագործակցությամբ»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Ըստ վրացական լրատվամիջոցների, նախարար Իզորիան Բաքվում շարունակելու է բարձր մակարդակի հանդիպումները պաշտպանական և դիվանագիտական գերատեսչությունում։

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ