Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ-ն շարունակելու է ճնշումները Սիրիայի հակամարտությունում ներգրավված պետությունների վրա

ԵՄ-ն շարունակելու է ճնշումները Սիրիայի հակամարտությունում ներգրավված պետությունների վրա
16.12.2016 | 22:08

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է դիվանագիտական ճնշումները Սիրիայի հակամարտությունում ներգրավված պետությունների վրա։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում «չի կարելի բացառել և ոչ մի տարբերակ»։

«Ռոյթերզը», վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հայտնել է, որ ԵՄ երկրների ղեկավարները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով։ Գործող պատժամիջոցների ժամկետը լրանում է 2017-ի հունվարին։
Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարություն։ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը խախտել են միջազգային հումանիտար օրենքների կարգը՝ չդյուրացնելով շրջափակման մեջ հայտնված Հալեպի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելը։

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ