Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Իրանի հետ՝ խնդիրները հաղթահարելու համար, որոնք խոչընդոտում են Սիրիայի Հալեպ քաղաքից բնակիչների տարհանմանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում մամուլի ասուլիսում:
ԱԳ նախարարի խոսքով՝ արդեն իրականացվել է հումանիտար շարասյան վեց տուր, Հալեպից դուրս է բերվել 7,5 հազար մարդ։ Չավուշօղլուն չի հստակեցրել՝ ինչու է դադարեցվել տարհանումը։ «Երեկ որոշ ուշացումով դուրս է եկել առաջին շարասյունը։ Մինչ այդ 6 տուր է կատարվել։ Ինչո՞ւ այդքան քիչ ավտոբուս կա։ Այնտեղ ճանապարհը նեղ է։ Աշխատում ենք մեծացնել տրանսպորտի քանակը։ Առաջնահերթությունը տվել ենք հիվանդներին, վիրավորներին, երեխաներին և կանանց»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ տարհանումը դեռևս չի ավարտվել, դեռևս շատ մարդիկ ցանկանում են հեռանալ Հալեպից։
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հաղորդել է, որ ավարտվել է զինյալների և նրանց ընտանիքների տարհանումը Հալեպի արևելյան շրջաններից։