Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել

Բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել
16.12.2016 | 22:11

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլուն և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորված սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև ստորագրված «ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին» հռչակագիրը կնշանավորվի իր արդյունավետությամբ:


Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միայն բարեկամ պետություններ չեն, այլև ունեն դարավոր բարիդրացիական կապեր, Սերժ Սարգսյանը նշել է, որ բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես վերջին տարիներին ակտիվ ու դինամիկ զարգանում է հայ-վրացական քաղաքական երկխոսությունը, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի, այդ թվում` իրավապահ համակարգի մարմինների ներկայացուցիչների փոխայցելություններն ու շփումները, որոնք հնարավորություն են ընձեռում կառուցողական ու ջերմ մթնոլորտում քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր: Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին ՀՀ նախագահին է փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու ջերմ ողջույնները և գոհունակությամբ փաստել հայ գործընկերների հետ ձևավորված փոխադարձաբար օգտակար և արդյունավետ համագործակցությունը:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ