Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Պետք է դադարեցնել Կուրիլյան կղզիների հարցով պատմական պինգ-պոնգը»

«Պետք է դադարեցնել Կուրիլյան կղզիների հարցով պատմական պինգ-պոնգը»
16.12.2016 | 22:15

Ռուսաստանը և Ճապոնիան պետք է դադարեցնեն Կուրիլյան կղզիների հարցով տարածքային վեճը, այս հարցի վերջնական կարգավորումը բխում է երկու երկրների շահերից՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Երեկ մենք խոսում էինք պարոն վարչապետի հետ, և ես կարդում էի հարավային Կուրիլների նախկին բնակիչների հուզիչ նամակները: Կարծում եմ` անհրաժեշտ է դադարեցնել այդ տարածքների հարցով պատմական պինգ-պոնգը»,- ասել է Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: Պետք է հասկանալ, որ թե Ճապոնիայի, թե Ռուսաստանի հիմնարար շահերը պահանջում են վերջնական երկարատև կարգավորում՝ կարծում է Պուտինը:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ