Դեկտեմբերի 24-ին և 25-ին Երևանի կոնյակի գործարանում բաց դռների օրեր են: Ցանկացողները կարող են անվճար շրջայց կատարել գործարանում և ծանոթանալ հայկական կոնյակագործության հարուստ ժառանգությանը: Այս տարի «Արարատ» թանգարանի «Բաց դռների օրեր» միջոցառմանը միացել են հայտնի երգիչներ Էմմա Պետրոսյանն ու Արամ MP3-ն, դերասան Արտաշես Ալեքսանյանը և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Նրանք շրջայցեր կվարեն և կպատմեն «Արարատի» իրենց պատմությունը:
Բոլոր ցանկացողների համար նշված օրերին Հանրապետության հրապարակի շատրվաններին կից կգործեն դեպի գործարան տանող անվճար ավտոբուսներ: