Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դոնալդ Թրամփը հրաժարվում է բիզնես ծրագրերից Ադրբեջանում և Վրաստանում

Դոնալդ Թրամփը հրաժարվում է բիզնես ծրագրերից Ադրբեջանում և Վրաստանում
18.12.2016 | 02:18

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ադրբեջանում հյուրանոց կառուցելու գաղափարից, նաև մտադիր է դուրս գալ Վրաստանում երկնաքերների կառուցման նախագծից՝ հաղորդում է The Asscociated Press-ը: Trump Organization ընկերության իրավաբանական հարցերով գլխավոր խորհրդական Ալան Գարտենը հայտարարել է, որ Թրամփի որոշումը պայմանավորված է գործընկեր կազմակերպությունների պարտավորությունների չկատարմամբ: Ըստ Գարտենի, Թրամփը հրաժարվել է այդ նախագծերից նաև այն պատճառով, որ երդմնակալությունից հետո բացառվի հնարավոր շահերի բախումը:


The Asscociated Press -ը նշում է, որ ադրբեջանական նախագածից հրաժարվելու՝ որոշումը կարող է կապված լինել կոռուպցիոն մի շարք հարցերի՝մասնավորապես, Ադրբեջանի՝ «Որպես փողերի լվացման երկիր» վարկանիշի հետ: «Նրա գործընկեր Անար Մամեդովը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է, որն ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերում ներկայացվում է որպես «հանրաճանաչ կոռուպցիոներ»,- գրում է գործակալությունը:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ