Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքերն ահաբեկչությունից հետո հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքերն ահաբեկչությունից հետո հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա
18.12.2016 | 17:56

Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա, հայտնում է Hurriyet-ը: Քաղաքում ահաբեկչությունից հետո մի խումբ անձինք ցանկացել են մտնել կուսակցության գրասենյակի շենք:

Ոստիկանությունը դժվարությամբ կարողացել է հետ մղել հավաքվածներին` թույլ չտալով մտնել գրասենյակ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շուրջ անվտանգության միջոցները խստացվել են:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ