Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ որքան մարդ է ԱՄՆ-ում աջակցում Պուտինին»

«Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ որքան մարդ է ԱՄՆ-ում աջակցում Պուտինին»
18.12.2016 | 18:02

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ իր աջակիցներից որքան մարդ է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ընտրություններից հետո կատարվել է ուսումնասիրություն, որի ժամանակ մենք տեսանք, որ հանրապետական ընտրողների 37 տոկոսն աջակցում է Պուտինին։ Հանրապետական ընտրողների ավելի քան մեկ երրորդն աջակցում է Պուտինին՝ Պետանվտանգության կոմիտեի նախկին գործակալին։ Ռոնալդ Ռեյգանը կարող էր շրջվել դագաղում»,- ասել է Օբաման Վաշինգտոնում մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ