Իրանի իշխանությունները կատարում են միջուկային համաձայնագրով իրենց պարտավորությունները՝ Թեհրանում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիյա Ամանոն:
Իրան այցի ընթացքում Ամանոն հանդիպել է իրանական միջուկային գերատեսչության ղեկավար Ալի Ակբար Սալեհիի հետ: Իրանը դիմել է ԱԷՄԳ-ին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել համաձայնագիրը ստորագրած երկրների ներկայացուցիչների միջև, որոնք հետևում են պայմանավորվածությունների իրականացմանը: Ավելի վաղ Թեհրանը մտավախություն էր հայտնել, թե ԱՄՆ-ը կարող է խախտել անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԱՄՆ-ը վերջերս որոշեց ևս 10 տարով երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Իսկ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու ցանկության մասին, որից հետո Իրանի ղեկավարությունը հրահանգեց գիտնականներին սկսել իր նավերի համար միջուկային էներգաբլոկների մշակումը: