Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ չորս սենատորներ պահանջում են հետաքննել ընտրություններին հաքերների հարձակումները

ԱՄՆ չորս սենատորներ պահանջում են հետաքննել ընտրություններին հաքերների հարձակումները
19.12.2016 | 16:57

ԱՄՆ չորս սենատորներ կոչ են արել ստեղծել քննչական խումբը՝ հետաքննելու նախագահական ընտրությունների ժամանակ հաքերների հարձակումները։ Նախաձեռնության հեղինակը դեմոկրատների առաջնորդ Չառլզ Շումերն է։ Այժմ նման հետաքննություն են անցկացնում ամերիկյան հատուկ ծառայությունները։ Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հետաքննությունը կավարտվի մինչ իր պաշտոնավարման ավարտը՝ հունվարի 20-ին։

Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ իրենց ինտերնետային ցանցը հարձակման է ենթարկվել ռուս հաքերների կողմից՝ հաջակցություն հանրապետականի թեկնածու Դոնալդ Թրամփի։ Ընտրյալ նախագահ Թրամփը սա ծիծաղելի է որակել։

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ