Իրանական ազգային ավիաընկերությունը՝ Iran Air-ը, Airbus կոնցեռնի հետ պայմանավորվել է 100 օդանավի գնման շուրջ՝ հայտարարել է Iran Air-ի գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշը: Իրանն ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրել Boeing ամերիկյան արտադրողի հետ, որով 80 մարդատար ինքնաթիռ կստանա 10 տարում:
Նրա խոսքով՝ գործարքում չեն ներառվել A380 ինքնաթիռները, որ ընդհանուր արժեքը 25 մլրդ դոլարից նվազեցվի 10 մլրդ դոլար: