Լոս Անջելեսում մոտ 2 հազար մարդ է մասնակցել ԱՄՆ նախագահի թեկնածուների օգտին ընտրիչների քվեարկության նախաշեմին կազմակերպված ցույցին:
Ցուցարարները «Կանգնեցնենք Թրամփին», «Բարի գալուստ, միգրանտներ» և «Ամերիկան նորից մտածող դարձնենք» գրությամբ պաստառներով են եղել:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ցույցը խաղաղ բնույթ է կրել, միջադեպեր և ձերբակալություններ չեն գրանցվել: