Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մամեդով. ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը գումար է ստացել Ադրբեջանից

Մամեդով. ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը գումար է ստացել Ադրբեջանից
19.12.2016 | 17:09

Կայունության եվրոպական նախաձեռնությունը հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» վերնագրով հետաքննության երկրորդ հատվածը՝ գրում է contact.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանցի քաղաքական միգրանտների AND կազմակերպության համանախագահ Արիֆ Մամեդովի Facebook-ի գրառումը:


«Զեկույցի այս բաժնում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած կոռուպցիոն սխեմաների աղաղակող փաստեր, որոնցում ներգրավված են եվրոպացի տասնյակ բարձրաստիճան քաղաքական գործիչներ: ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցությունից խմբի նախագահ, իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեն, որի ակտիվ մասնակցությունը կոռուպցիոն մեխանիզմներին ապացուցվել է Իտալիայի դատախազության կողմից, համաձայնել է համագործակցել իտալական քննչական մարմինների հետ: Նա բազմաթիվ եվրոպացի գործիչների անուններ է նշել, որ գումար են ստացել Ադրբեջանից: Հետքերը տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունդը:


Վոլոնտեն անձամբ 3 մլն եվրո է ստացել Ադրբեջանից՝ կեղտոտ լոբբիստական ծառայությունների համար: Այդ միջոցների մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների... Ամենայն հավանականությամբ, զեկույցում նշվող ադրբեջանցի որոշ պատգամավորների անուններ, որոնց լուսանկարները կարող եք տեսնել զեկույցում, կարող են փոխանցվել Ինտերպոլին: Մեր AND կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է ESİ-ի հետ: Հետաքննությունը շարունակվում է, այնպես որ՝ հաջորդ սենսացիային սպասեք»,- գրել է Արիֆ Մամեդովը:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ