Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կմեկնի Մոսկվա, որտեղ տեղի կունենա ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը` Սիրիայի հարցով։
Իրանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ երեք երկրների նախարարների հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա ոչ թե դեկտեմբերի 27-ին, ինչպես հայտարարվել է, այլ դեկտեմբերի 20-ին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳ նախարարների հետ հանդիպում չի նախատեսել։