Իսրայելի ոստիկանությունը հարցաքննության համար ձերբակալել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ գործարար Բենի Շթեյնմեցին: «Դա արվել է կազմակերպության կարծիքով հնացած հետաքննության շրջանակում, որն ընթանում է BSGR-ի դեմ կաշառակերության մեղադրանքով», հայտարարել է BSG Resources լեռնահանքային ընկերությունը։
Ընկերության տվյալով՝ հետաքննությունը նախաձեռնել է Գվինեայի կառավարությունը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի ոստիկանության հետ համատեղ։ Ընկերությունը մեղադրանքներն անհիմն է համարում։