Բեռլինում երեկ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 12-ի, կան տասնյակ վիրավորներ։ Բեռնատարը մխրճվել էր Սուրբծննդյան մարդաշատ տոնավաճառներից մեկի մեջ։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, նրա կողքը նստած ուղևորը հիվանդանոցում մահացել է։ Ըստ ոստիկանության՝ նա լեհ էր:
Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության աղբյուրը, հաղորդում են, որ վարորդն ամենայն հավանականությամբ փախստական էր՝ Աֆղանստանից կամ Պակիստանից: Բեռնատարը պատկանում է լեհական ընկերության: Սեփականատերը հայտնել է, որ մեքենան առևանգվել է:
Սպիտակ տունը դատապարտել է միջադեպը՝ հավանական համարելով «ահաբեկչական հարձակման տարբերակը» և ավելացրել, որ «սարսափելի միջադեպը թիրախավորում է մեր կյանքը»: