Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը
20.12.2016 | 14:59

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Նա ընդգծել Է, որ սպանությունը կատարել է «արմատական իսլամական ահաբեկիչը» և հավելել, որ դա «քաղաքակիրթ կարգի բոլոր կանոնների խախտում է»: Թրամփը ցավակցություն Է հայտնել դեսպանի ընտանիքին:

Իր Twitter-ում Թրամփը հիշատակել է ահաբեկչական այդ գործողությունը և դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում ու Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերը. «Այսօր ահաբեկչական գրոհներ տեղի ունեցան Թուրքիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում. ամեն ինչ միայն ավելի է վատանում: Քաղաքակիրթ աշխարհը պետք է փոխի մտածողությունը»,- նշել է Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ