Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արտակ Զաքարյան. Թուրքիան պետք է ապացուցի, որ կատարվածն ահաբեկչություն էր ու չկար պետության դիտավորություն

Արտակ Զաքարյան. Թուրքիան պետք է ապացուցի, որ կատարվածն ահաբեկչություն էր ու չկար պետության դիտավորություն
20.12.2016 | 15:00

Թուրքիան պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունները զերծ պահել խոչընդոտներից՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

«Նախ ցանկանում եմ ցավակցել ՌԴ դեսպանի ընտանիքին»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ ավելացնելով. «Կարծում եմ, որ Թուրքիան, եթե ցանկանում է Սիրիայի հարցում որևէ դերակատարում ունենալ, պետք է կարողանա հնարավորինս մաքուր ու զերծ պահել ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգը տարբեր տիպի խոչընդոտներից։ Թուրքիան պետք է լիարժեք ապացուցի ու ցույց տա, որ տեղի ունեցածում, իսկապես, չի եղել որևէ դիտավորություն Թուրքիա պետության կողմից»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ