Իրկուտսկում «Բոյարիշնիկ» խտանյութից թունավորման զոհերի թիվը հասել է 54-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին: Խտանյութը պարունակում է մեթիլային սպիրտ: Հիվանդանոցներում մահացել է 25 մարդ:
Հոսպիտալացվել է 26-ը, ևս մեկը՝ հրաժարվել է բժիշկների օգնությունից: Իրկուտսկի մարզի կառավարությունը հայտնել է, որ հայտնաբերվել Է «Բոյարիշնիկ» սուռոգատ կոսմետիկական լոսյոնի արտադրության վայրը: