Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լավրով. Կառլովի սպանությունն ուղղված է ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման դեմ

Լավրով. Կառլովի սպանությունն ուղղված է ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման դեմ
20.12.2016 | 15:01

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Դա սարսափելի ողբերգություն է: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր ռուսաստանցիներին, որ այսօր ծաղիկներ են բերել՝ չնայած ուշ ժամին:

Ես հսկայական քանակությամբ հեռախոսազանգեր ու ինտերնետ-հաղորդագրություններ եմ ստացել: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես ռուսաստանցիներից ստացել է բազմաթիվ ցավակցություններ ու խնդրանքներ՝ ամենաանկեղծ ցավակցությունը հայտնելու գազանաբար սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ընտանիքին»:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ