Վարորդը, որը բեռնատարով մխրճվել է Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ, կարող է պակիստանցի փախստական լինել՝ հայտնում է Welt պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Պարբերականի վարկածով՝ կասկածյալը Գերանիայում ապաստան էր հայցել 2016-ի փետրվարի 16-ին։
Նա հայտնի է եղել ոստիկանությանը, քանի որ կապված է եղել քրեական միջավայրի հետ։ Արմատական խմբավորումների հետ տղամարդու կապի մասին ոչինչ չի հաղորդվում։ Վերջին տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 48-ը վիրավոր են։