Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լեհաստանի Սեյմը չեղարկեց լրագրողների նկատմամբ սահմանափակումները

Լեհաստանի Սեյմը չեղարկեց լրագրողների նկատմամբ սահմանափակումները
21.12.2016 | 13:27

Լեհաստանի Սեյմը չեղարկեց զանգվածային ցույցերի պատճառ դարձած սահմանափակումները լրագրողների նկատմամբ, մասնավորապես` խորհրդարան նրանց մուտքի վերաբերյալ: Խորհրդարանի շենք լրագրողների մուտքի հետ կապված որևէ փոփոխություն ապագայում համաձայնեցվելու է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ նշվում է Սեյմի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Անցած շաբաթ մեկնարկած զանգվածային ցույցերի մասնակիցները բողոքում էին իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախաձեռնության դեմ, որով Սեյմում հավատարմագրված լրագրողներն այլևս չեն կարողանա մուտք գործել նիստերի դահլիճ:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ