Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Աշխատանքային խմբերին հանձնարարվել է նախապատրաստել ՀՀ օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնք նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով կներկայացվեն կառավարության քննարկմանը: